Հետաքրքիր հոգեբանական երևույթ՝ ֆեյսբուքում
Հետաքրքիր հոգեբանական երևույթ եմ արձանագրել. ֆեյսբուքում որևէ ստատուսի քոմենթին պատասխանելիս հեշտությամբ գրվում է՝ էս-ինչ ջան, նույն բանը կյանքում (բանավոր խոսքում) շատ ավելի դժվար է տրվում: Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ դու վիրտուալում պատասխանում ես մեկին, ում կյանքում երբեք չես հանդիպել, ու չգիտես էլ՝ կհանդիպես երբևիցե, թե ոչ:
Այս երևույթը կարծես թե արտաքնապես հակասում է առողջ բանականությանը, ըստ որի խոսելիս շատ ավելի հեշտ է իրար ետևից բառեր շարել, այդ թվում, ասենք, «ջան»-երը, քան գրելիս, որովհետև գրավոր խոսքի նկատմամբ պահանջկոտությունն ավելի բարձր է՝ գոնե ինձ մոտ: Թե որն է այս հակասության պատճառը՝ դեռևս չեմ հասկանում. չինմաչինցի չիմաստուն:
Վախթանգ Սիրադեղյան. ֆեյսբուք: