Տեսչական ստուգումները մինչև 2016-ը կնվազեն 98%-ով
Հուլիսի 30-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունեց, որ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կտրուկ կսահմանափակվեն բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, սակայն բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների։
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից, ով նշեց, որ ստուգումների սահմանափակումը չի տարածվելու միայն այն հիմնարկների ու բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որովհետև դրանք փաստացի չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը։
Չի տարածվելու նաև այն դեպքերում, երբ ստուգումը կապված է Քրեական դատավարության օրենսգրքով կամ երբ ստուգման պահանջով դիմելու են տնտեսվարող սուբյեկտները։ Սակայն, ստուգումները կշարունակվեն մանկապարտեզներում ու դպրոցներում:
Դավիթ Հարությունյանը հավելեց նաև, որ մինչև 2016-ը ՀՀ կառավարությունը 98%-ով նվազեցնում է տեսչական ստուգումները: