Քադիրովն անհարմար է զգում իր դեմ հարձակումների մասին խոսել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ իր դեմ բազաթիվ հարձակուներ են իրականացվում, սակայն ինքը դրանց մասին չի խոսում:
«Հարձակումներ շատ են եղել, պարզապես չեմ խոսել դրանց մասին, քանի որ անհարմար էր»,- ասել է Քադիրովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վերջերս հարձակուներ իրականացվե՞լ են նրա դեմ, թե ոչ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Քադիրովի խոսքով՝ 4 ամիս առաջ ինչ-որ մարդիկ ականապատել են նրա օբյեկտի խողովակները, խաղահրապարակաները: