Ուժգորոդում ավտոբուսից դուրս են նետել կնոջն ու նրա երեխային
Ուժգորոդ քաղաքում Սևամորթ կնոջը երեխայի հետ դուրս են նետել ավտոբուսից, քանի որ նրանց դուր չի եկել նրա մաշկի գույնը: Ականատեսների խոսքով՝ ուղևորներից ոչ ոք հաշվի չի առել անգամ այն փաստը, որ կինը խնամելիս է եղել ծծկեր երխային: Այս մասին գրում է Letidor.ru-ն:
Ավտոբուսի ուղևորները տեսանկարահանել են ողջ ընթացքը, իսկ վարորդը ոստիկանություն է ահազանգել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ասի անունով երիտասարդ կինը 23 տարեկան է, ծնունդով՝ Սիեռա Լեոնեից, սակայն ժամանակավոր բնակվում է Ուկրաինայում: