Մարադոննան նախկին կնոջը մեղադրում է գողությամ մեջ
Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան նախկին կնոջը մեղադրել է իր բանկային հաշիվներից 9 մլն դոլար գողանալու մեջ: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով BBC-ին:
«Եթե նա դա արել այն բանի համար, ինչի համար ես վախենում եմ, ապա ցավոք, ստիպված է լինելու բանտ նստել»,- ասել է 54-ամյա ֆոտբոլիստը:
Մարադոննան կնոջը հանդիպել էր Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերից մեկում, երբ դեռ հայտնի չէր: Ֆուտբոլիստի 2 աղջիկները թվիթթերում աջակցում են իրենց մորը: