Ադրբեջանական մառազմը սահմաններ չունի
Ոչ վաղ անցյալում համացանցում լայն քննարկումների առիթ էր հանդիսացել մի տեղեկություն, ըստ որի Ադրբեջանական սահմանապահները անցակետում առգրավել էին 8000 տոննա հայկական ծիրան (ծիրանի պատկանելիությունը իմացել էին արկղերի վրա դրված հայկական թերթերից): Տեղեկության համաձայն 2 ադրբեջանցիներ ցանկացել էին ներկրել ծիրանը ադրբեջան:
Երեկ Ադրբեջանի Մաքսային Կոմիտեն տեսանյութ էր տարածել, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպես են ոչնչացնում օրերս սահմանակետում առգրաված 31 շիշ կոնյակ, 51 տուփ ծխախոտ և 23 տուփ սուրճ, որոնք եղել էին հայկական արտադրության: Զավեշտալի է, որ նրանք այդ անում էին ծափողջույնների ներքո:
Իհարկե բնական է մեր նկատմամ իրենց ունեցած թշնամանքը, բայց շշերը կոտրելուց ուրախանալը, տեսանկարելը ուղղակի մառազմ է: Եվ ի վերջո մեծ հաշվով մեզ ոչ մի կերպ չի վնասում իրենց այս և ամիսներ առաջ արած զավեշտալի ու մառազամատիկ քայլերը, քանի որ այդ պրոդուկտները արդեն իսկ վաճառված էին, իսկ դրանց համար բնականաբար վճարել էին իրենց քաղաքացիները:
Տիգրան Հարությունյան, ֆեյսբուք: