Կառավարությունը 2 օրվա ընթացքում կվճարի նաիրիտցիները աշխատավարձերը
Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարվեն։
Նրա խոսքով՝ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքներ են տարվում: Նախարարը նշեց նաև, որ որևէ խոչընդոտ չկա, այդ թվում նաև ֆինանսական: