Ռուսաստանը դաշնակիցներ ունի եվրոպական երկրներում.Նարիշկին
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը դաշնակիցներ ունի եվրոպական երկրներում, անգամ այն երկրներում, որտեղ հակառուսական քարոզչություն է ընթանում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ըստ էության, մենք դաշնակիցներ ունենք Եվրոպայում: Դաշնակիցներ ունենք նույնիսկ այն երկրներում, որտեղ իշխանությունները բացահայտ հակառուսական քարոզչություն են տանում: Մենք գիտենք, որ իրական տրամադրվածությունն այդ երկրներում այլ է»,-ասել է նա:
Նարիշկինի խոսքով՝ եթե ԵՄ բոլոր երկրներին հնարավորություն տրվեր ինքնուրույն որոշումներ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում , ապա պատկերն այլ կլիներ: