Կիմ Չեն Ինը հայտարարել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ պատերազմի նախապատրաստվելու անհրաժեշտության մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է գտնվել պետության ռազմաօդային ուժերի զորավարժություններին, որոնք անվանել է «նախապատրաստություն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ պատերազմին»։ Ինչպես փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը՝ Կիմ Չեն Ինն այդ հայտարարությունն արել է Կալմա ռազմական բազա այցելությունից հետո։ Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով Tass-ին:
Զորավարժությունն անցկացվել է 1950-1953թթ. Կորեական պատերազմի արդյունքների հիման վրա հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 62-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այս մրցույթը պետք է կտրուկ շրջադարձ կատարի զորավարժություններում, որոնք ուղղված են դեպի պատերազմին պատրաստվելուն, ամերիկացի իմպերիալիստների և հարավկորեացի խամաճիկների խմբի հետ հաշիվները մաքրելուն»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
Հյուսիսային Կորեայի ռազմական բազայի ղեկավար Ռի Ըն Գիլն, ով ևս ներկա էր, իր ելույթում նշել է, որ այժմ պատերազմի նախաշեմին են հասել, որն իր մասշտաբներով չի զիջելու 65 տարվա վաղեմությանը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն «ռազմական հիստերիայի մեջ» է: