Ամուսինների սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել են Ուլնեցի փողոցում (լուսանկարներ). News.am
News.am-ը գրում է.
Երեւանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող տղամարդուն քիչ առաջ հայտնաբերել են:
NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը հրազենային վնասվածք է ունեցել, նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը:
Նշենք, որ 53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանները երկու զավակ ունեին: Նրանց դուստրը Հայաստանում չի բնակվում, որդին ծառայում է բանակում: Նրանց սպանել էին ավտոտնակի առջեւ, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:
Մանրամասները՝ այստեղ: