Ամուսիններին սպանել են հենց իրենց ավտոտնակի առջեւ. նոր մանրամասներ.News.am (տեսանյութ և լուսանկարներ)
News.am-ը գրում է.
Երեւանի Կարապետ Ուլնեցու փողոցում այսօր՝ հուլիսի 29-ին, սպանված ամուսինները 53 ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են: Հարեւանները կատարվածից շոկի մեջ են, չեն էլ ենթադրում, թե ինչը կարող էր ամուսինների հետ նման դաժան հաշվեհարդարի պատճառ լինել:
«Արհեստավոր, օրվա հացը վաստակող խեղճ ընտանիք էին: Չենք պատկերացնում՝ ինչի են նման բան արել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարեւաններից մեկը:
Հարեւաններն ասացին, որ չեն տեսել, թե ով է կրակել, միայն 4-5 կրակոց են լսել: Նրանք պատմեցին, որ սպանված Մխիթարյանները դուստր եւ որդի ունեն:
Մանրամասները՝ այստեղ: