Ղրիմ կայցելեն նաև Իտալիայի պատգամավորները
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների՝ Ղրիմ այցելությունից հետո, մի քանի այլ երկրների պատգամավորներ ևս Ղրիմ այցելելու ցանկություն են հայտնել:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նրանց թվում են նաև իտալացիները: Եթե Ֆրնասիայում այցելության ցանկություն էին հայտնել միայն Նիկոլա Սարկոզիի առաջատար «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, ապա Իտալիայի պատվիրակության մեջ կան ոչ միայն հանրապետական, այլև հակաամերիկյան դիրքորոշում ունեցող պատգամավորներ:
«Մոտ օրերս մենք կապ կհաստատենք ՌՌ և Հռոմի դեսպանատների հետ, որպեսզի սկսեն այցի կազմակերպման աշխատանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ: