Սա այն Հայաստանը չէ, որ մենք կուզենք տեսնել, այլ այն է, որ մենք ապրում ենք մաքառելով , տանջվելով,գաղթելով...
Ազգային դիմագիծ, բնավորություն կորցնելը ոչ պակաս կործանարար է: Այո՜, կարծանարար, քանզի դադարում ես նպատակ ունենալ լուրջ գործողությունների մեջ: Մարդն է գործողություն կատարում, այն մարդը, որ գիտակցական նպատակ ունի: Բնավորությունը դաստիարակվում է հասարակության մեջ, անհատների գործողության արդյունքում: Առանց բնավորության մարդը չի կարող դուրս գալ անորոշությունից, այն վիճակից, որում հայտնվել է հայ հասարակությունը: Շատ չտարածվելով՝ կասեմ մի բան, այս ուղին բռնած ազգովի ու՞ր ենք գնում, ու՞ր է տանում այս ճանապարհը, (անտարբերությունը, փողի տենչը, աղքատ, բայց սուտ հպարտ երևալու մարմաջը, կեղծ մոդաներով շարժվելը) և այսպիսի բազմաթիվ օրինակներ: Մեզ պակասում է ազգովի ազգայինով մտածելու գաղափարը: Մեզ ցույց տալով իբրև ավանդապաշտ ժողովուրդ՝ (երբ դրա կարիքը չկա) ավելի շատ լուրջ հարցերում բռնում ենք շրջադարձի ճանապարհը, որտեղ առաջ է գալիս շեքսպիրյան լինել - չլինելու հարցը:
Մեզ՝ բոլորիս, արթնանալ է պետք ափիոնային այս նիրհից, որում հայտնվել ենք ազգովի, դադարել ենք նպատակ ունենալու հրամայականից: Այս այն Հայաստանը չէ, որ մենք կուզենք տեսնել, այլ այն է, որ մենք ապրում ենք մաքառելով , տանջվելով, բողոքելով, տրտնջալով, գաղթելով...
Կարեն Շահազիզյան.Ֆեյսբուք