Հերթական զակազը՝ Լֆիկի դեմ
Ամառվա այս շոգ օրերին մարկանց մի մասը հանգստանում է, մի մասն աշխատում, իսկ մի մասն էլ պարապությունից չգիտի ինչ անի, նստում է ֆեյսբուքում ու ստատուս գրում, բայց մի տարբերությամբ՝ զակազով: Ամբողջ օրը ֆեյսբուքյան հարթակում օգտատերերը և օգտատերերի անվան տակ հանդես եկող ֆեյքերն իրար հերթ չեն տալիս Լֆիկին և «Երևան Սիթի»-ին ստատուս ձոնելու համար, իսկ դրանք էլ տեղ են գտնում տարբեր լրատվականներում:
Զարմանալին այն է, որ այդ նույն մարդիկ, իրենց տան ամբողջ առևտուրը հենց «Երևան Սիթի»-ի խանութներից են անում ու երևի բոնուս քարտերն էլ անգամ ծամոն առնելուց տալիս են, որպեսզի գումար կուտակվի:
Ասածս այն կցուցանե հարգելիներս, որ եթե դժգոհ եք, ու ձեր ասելով այդքան վատն է, ուրեմն՝ մի՛ արեք առևտուր:
Ինչպես ասում են առանց կրակ ծուխ չի լինում, իսկ այս պարագայում՝ զակազի հոտ է գալիս:
Լուսինե Սահակյան