Բարսելոնայի փողոցներից մեկում փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել
Բարսելոնայի գլխավոր տուրիստական փողոցում փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ElPais-ին, կան տուժածներ:Զոհվել է առնվազն 2 մարդ:Ոստիկանության տվյալներով՝ կրակ բացած մարդիկ փոխհրաձգություն են սկսել Silken Hotel հյուրանոցի մոտ կանգնած մարդկանց վրա,որից հետո թաքնվել են: Ոստիկանոււթյունը փնտրում է 2 կասկածյալներին: