Մրայա Քերին անվանական աստղ կստանա Հոլիվուդում
Օգոստոսի 5-ին երգչուհի Մրայա Քերին հոլիվուդյան անվանական աստղ կստանա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Billboard-ին:
Մրայա Քերիի աստղը կլինի 2556-րդը: Պաշտոնական արարողությանը հրավիրված են ռեժիսորներ Լի Դենիելսը, Բրետ Ռատները, և իհարկե, հեղինակը` Էլ Էյ Ռեյդը:
Երգչուհին երաժշտական 5 մրցանակի է արժանացել: Վերջերս, Լաս Վեգասում մի անկյուն է բացել, որտեղ կատարում է իր ամենահայտնի երգերը: