Ո՞ւր մնաց Բաղրամյանը և ինչպե՞ս ետ բերել այն
Մաս 1
Բաղրամյան պողոտայում ակամա ծագեցին հասարակական նոր հարաբերւթյուններ, ի տարբերություն մեր կյանքը զբաղեցրած կոշտ ու կոպիտ հարաբերությունների, Բաղրամանում մարդիկ ասես կերպափոխվեցին կտրուկ, դարձան իրար հանդեպ բարի, փոխադարձ օգնության հասնող, ասես մի մեծ ընտանիքի անդամներ լինեին ամենքը:
Երբ շարժումը վայրընթաց էր ապրում, քաղաքակական կուսակցություններից և ոչ մեկը հանձն չառավ շարունակել սկսված գործընթացը: Իրենք հայտարարեցին, թե չեն կամենում միավորներ հավաքել ոչ իրենց կողմից նախաձեռնված քաղաքական միջոցառումից, սակայն իրական պատճառն այլ էր:
Քաղաքակական կուսակցություններից և ոչ մեկը չէր կարող շարունակել շարժումը և այն հասցնել երջանիկ հանգրվանի, քանի որ Բաղրամյանում ակամա ծնունդ առած հարաբերությունները, արժեքները չկան կուսակցություններից և ոչ մեկում : Իսկ նման շարժումը կարող է զարգացնել ու արդյունքի հասցնել այնպիսի կառույցը, որը հիմքում Բաղրամյանում նկատված հարաբերութուններն ու արժեքներն են:
Շարունակելի...
Արծրուն Պեպանյան. ֆեյսբուք: