Հուլիսի 31-ից ջերմաստիճանը կբարձրանա ու կհատի 40 աստիճանի սահմանը. Գագիկ Սուրենյան
Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանալ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոսելով հանրապոտությունում տիրող եղանակային պայմանների մասին նշեց, որ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալու է, քանի որ Հայաստանի տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքները։
Այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ 41 աստիճանի:
Մասնագետը մարդկանց խորհուրդ է տալիս ժամը 13:00-ից 17:00-ն ընկած հատվածում խուսափել արևի անմիջական ճառագայթներից, ինչպես նաև ընդունել շատ հեղուկ:
Բանախոսը նշեց նաև, որ այս տարի գրանցված ցուցանիշները չեն գերազանցել նախորդ տարիներին գրանցված բարձր ջերմաստիճանները: