Քաղաքացիներն սկսկել են ավելի հաճախ բողոքել «Երևան սիթի» սուպերմարկետներից
«Իրատես de facto»-ն գրում է. «Վերջին շրջանում քաղաքացիներն ավելի հաճախ են բողոքում, որ «Երևան սիթի» սուպերմարկետներում գնապիտակների հետ կապված խնդիրներ կան: Այսինքն, ապրանքի վրա գրված գինը դրամարկղի մոտ փոխվում է, գնորդն էլ ավելի շատ է վճարում, քան նախատեսված է:
Իհարկե, մեծ գնումներ անելիս այս տարբերությունն այնքան էլ չի նկատվում, բայց երբ մի քանի ապրանք ես գնում, միանգամից պարզ է դառնում, որ պիտակում նշված գինը, քո հաշվարկներն ու դրամարկղում քեզ հրամցրածը տարբեր են: Անշուշտ, «հնարամիտ» օլիգարխը շատ ցցուն «գնափոխություն» չի իրականացնում, բայց, միևնույն է, մեծ գնումների ժամանակ դա որոշակի գումար է կազմում: Օրինակ, եթե տասը հազար դրամի առևտուր ես անում, վճարում ես տասնմեկ հազարից մի քիչ ավելի կամ պակաս»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում։