Շոտլանդացին հաղթանակի 70-ամյակի առթիվ Լոնդոնից Պետերբուրգ կհասնի հեծանիվով
Շոտլանդացի Հավին Թիֆինը Երկրորդ աշխարհամարտի վետերանների պատվին իր հեծանվով Եվրոպայի տարածքով կանցնի 3000 կիլոմետր ճանապարհ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է,որ առաջին անգամ ինչ-որ մեկը հեծանիվով 3000 կիլոմետր ճանապարհ կանցնի՝ լինելով 10 երկրում և 24 բնակավայրում,այդ թվում՝ Անտվերպեն,Վարշավա,Սանկտ Պետերբուրգ:Հեծանվորդն իր ճամփորդությունը կսկսի օգոստոսի 13-ին և կավարտի հոկտեմբերի 3-ին:Այս քայլով նա ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել ծանր հիվանդների՝ սպորտի և արվեստի միջոցով վերականգնմանը,նաև իր ճամփորդությունը նվիրում է Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակին: