Տղամարդը ցանկանում էր սելֆի անել բոժոժավոր օձի հետ, բայց սողունը այլ պլաններ ուներ (լուսանկար, տեսանյութ)
Անփույթ տղամարդը ցանկանում էր սելֆի անել բոժոժավոր օձի հետ, բայց արդյունքում սողունը խայթեց նրան։
Բանն այն է, որ Սան Դիեգոյի բնակիչ Թոդ Ֆասսլերը նախկինում շատ էր սիրում օձերին, ավելին` նա կարծում էր, որ կարողանում է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։ Նա նույնիսկ տանը բոժոժավոր օձ էր պահում։
ԱՄՆ–ի Անկախության օրը Թոդը նշում էր բնության գրկում, որտեղ էլ նկատեց մի բոժոժավոր օձի և որոշեց սողունի հետ սելֆի անել։ Բայց օձն այլ կարծիքի էր և արդյունքում խայթեց նրան։
–Իմ ողջ մարմինը բառացիորեն կաթվածահար եղավ։ Լեզուս դուրս ընկավ բերանիցս, աչքերս պտտվեցին ակնախորշերում,– հիշում է Թոդը։