Նորվեգիայի իշխանությունները որդեգրված երեխային վերադարձրել են ռուս ընտանիքին
Նորվեգիայում ռուս ընտանիքից առևանգված երեխան տուն է վերադարձել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Սիրելի ընկերներ: Նորվեգիայի իշխանությունները փոքրիկ Օսկարին վերադարձրել են իր ընտանիք:Շնորհակալություն բոլոր նրանց,ովքեր հավատում էին և համբերում...»,- օր թվիթթերյան էջում գրել է Պավել Աստախովը՝ երեխաների իրավունքների լիազորը:
Հաղորդագրության մեջ Աստախովը նշում է,որ Նորվեգիայի իշխանությունների որոշմամբ փոքրիկ Օսկարը հայտնվել էր խնամատար ընտանիքում,սակայն մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ-ի արտգործնախարարության միջնորդությամբ ծնողները երեխային տեսնելու և նրա հետ ռուսերենով շհաղորդակցվելու հնարավորություն ստացան:
Նորվեգիայի կառավարությունը որոշել է երեխային իր ընտանիք վերադարձնել: