Ուկրաինացի ֆուտբոլիստը հրաժարվել է ռուսական անձնագրից
Ուկրաինացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն հրաժարվել է ռուսական անձնագիր ստանալ: Այս մասին հայտարարել է Ուֆայի հավաքականի գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Նա ցանկանում է պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը, որպեսզի եվրոպական ակումբներում օտարերկրյա խաղացող չդիտարկվի: Նրանով շատերն են հետաքրքրված և, հնարավոր է, որ նա շուտով տեղափոխվի: Մենք դրան իհարկե չենք խոչընդոտի, քանի որ անձամբ ես կարծում եմ, որ նա համաշխարհային խաղացող է դառնալու» ,-ասել է Գազիզովը: