Պուտինի մամուլի խոսնակն ամուսնանում է Տատյանա Նավկայի հետ (լուսանկարներ)
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարսանեկան արարողության մասին: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Տատյանա Նավկայի հարսանեկան զգեստի դիզայները Վալերի Յուդաշկինն է:
Հրավիրվածների թվում են գեղասահորդ և կոլեգա Ռոման Կոստոմարովը, երգչուհի և կոլեգա Աննա Սեմենովիչը, իսկ հարսնաքրոջ դերում կլինի Յանա Ռուդկովսկայան:
Ներկաների թվում Տատյանա Նավկայի նախկին ամուսինը չի լինի, քանի որ ըստ տարածված խոսակցությունների՝ նրան չեն հրավիրել:
Հյուրերի համար նախատեսված է ամենթանկարժեք հյուրանոցային համալիրը՝ Rodina Grand Hotel&SPA: Հարսանեկան արարողության ներկա կգտնվի մոտ 100 պաշտոնատար անձ: