Իսկական տղամարդը գործ է անում, ոչ թե փողկապ ծամում. Տիմատին՝ Սաակաշվիլիին (տեսանյութ)
ՌԴ ռեփեր Տիմատին պատասխանել է Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիին, ով խորհուրդ էր տվել Ուկրաինայի սահմանային ծառայությանը թույլ չտալ արտիստի մուտքն Օդեսա՝ Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշման պատճառով: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում աբելով РИА Новости-ի գործակալությանը։
Չնայած այս միջադեպին, երգիչն ասել է, որ սիրում է Ուկրաինան և առանձնահատուկ կերպով Օդեսան: Տիմատին հույս ունի, որ շուտով կկարողանա այցելել Ուկրաինա:
Հիշեցնենք, որ Տիմատիի համերգը նախատեսված էր Օդեսայի «Իբիցա» ակումբում օգոստոսի 21-ին։ Նահանգապետ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է խանգարել համերգի անցկացմանը և համառորեն խորհուրդ էր տվել չեղարկել ռեփերի ելույթը։ Միջոցառման կազմակերպիչները լսել են քաղաքական գործչին և չեղարկել Տիմատիի համերգը։