Արքայազան Ուիլյամի կյանքին վտանգ է սպառնում
Բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ արքայազն Ուիլյամ, ով վերջերս աշխատանքի է անցել Արևելյան Անգլաիյում, որպես շտապօգնության օդաչու, կյանքին վտանգ է սպառնում:
Ինչպես հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով Mail On Sunday պարբերականին, հիմնական վտանգը գալիս է հեռախոսի Flightradar24 ծրագրից, որը կարող է գործիք հանդիսանալ ահաբեկիչների համար:
Այդ ծրագրի միջոցով հնարավոր է վերահսկել և հետևել արքայազնին:
Պարբերակը մեջբերում է հատուկ ծառայության նախկին աշխատակցի խոսքերը. «Իմանալ ուղղաթիռի թռիչքի բարձրությունը, դա արդեն բավական է ահաբեկիչների համար: Ուիլյամը մեծ ռիսկի է դիմում և այդպիսով նրա կյանքը վտանգվում է»: