Ռիո դե Ժանեյրոյի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն հուլիսի 24-ին վավերացրել է օրենք, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր։Այս մասին հայտնում է Prensa Armenia արգենտինական կայքը:
Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայում 4-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը նույնպես միաձայն ընդունել էր Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը