Մարիա Շարապովան բաժանվել է սիրելիից
Reuters-ը մեջբերում է թենիսիստուհի Մարիա Շարապովայի ընտրյալի խոսքերը.«Մեր ճանապարհները բաժանվեցին: Մենք միասին շատ հիանալի պահեր ենք ունեցել: Ես Մարիային մեծ երջանկություն եմ մաղթում, հաջողություններ անձնական և գործնական կյանքում»:
Զույգը սկսել էր հանդիպել դեռ 2012 թվականից, երբ Շարապովան և Դիմիտրովը սկսել էին միասին ներկայանալ խնջույքներին ու միջոցառումներին:
2013 թվականին Շարապովան հայտարարեց, որ ինքը հանդիպում է բուլղարացու հետ:
Շատերի պնդմամբ՝ նրանք իրար համապատասխան էին և շատ անսպասելի էր նման որոշումը, որ զույգն ընդունեց, քանի որ նրանց հարաբերություններն այնքան էին խորացել, որ թվում էր թե շուտով կլինի հարսանիք: