«Զենիթ»-ը պատրաստ է բաժանվել Ակսել Վիտսելից
«Զենիթ»-ը պատրաստ է 100մլն եվրոյի դիմաց բաժանվել Բելգիայի կիսապաշտպան Ակսել Վիտսելից:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովին:
Ավելի վաղ, իտալական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վիտսելով հետաքրքրվում էր «Միլան» -ն ու «Յուվենտուս»-ը:
Նշվում է նաև, որ «Զենիթ» կարող է լքել նաև Արգենտինայի պաշտպան Էսեկել Գարայը: