ԱՄՆ-ում ռոբոտ-վիրաբույժները 13 տարվա ընթացքում 144 մարդ են սպանել
ԱՄՆ-ում ռոբոտ-վիրաբույժների մեղքով 13 տարվա ընթացքում 144 մարդ է մահացել:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Սա պարզվել է երկրում ռոբոտ-բժիշկների մասնակցությամբ վիրահատությունների անալիզների հետազոտությունների արդյունքում: Ռաշի համալսարանի մասնագետները 10 000 վիրահատություն են ուսումնասիրել,ինչպես նաև ռոբոտների գործունեության հետևանքները 1500 մարդու օրգանիզմի վրա:
Բժիշկները կարողացել են պարզել ռոբոտ-վիրաբույժների հիմնական խնդիրները: Առաջին հերթին դա սարքավորումների այրումն է և հիվանդին էլէկտրահարելը: 10 000 անցկացված վիրահատությունների ընթացքում անսարքության պատճառով 144 մարդ է մահացել: Ամենավտանգավոր վիրահատությունները շարունակում են համարվել գլխի,սրտի և պարանոցի հետ կապված միջամտությունները: