Կանեփը կարող է 100%-անոց օգտակար բույս դառնալ
Կանեփը ոչ միանշանակ բույսերից է: Այն օգտագործվում է որոշ հոգեկան խանգարումներ բուժելու համար:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:Սակայն կարող է նաև ունենալ բացասական ազդեցություն՝հիշողության կորստի և տրամադրության անկման տեսքով:
Արևելյան Անգլիայի մասնագետներին հաջողվել է վերացնել բույսից նրա վնասակար ազդեցությունները և թողնել դրականը:Կանեփի բաղադրության մեջ մտնող տարրերից մեկը ցավազրկում է,վերացնում խուճապի զգացումը,բարձրացնում տրամադրությունը:ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրում այն օգտագործվում է քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի բարելավման համար:Այդ տարրի հակառակ կողմը հոգեկան կախվածությունն է և հիշողության վատթարացումը: