էսօր ժամանակն ա
Ես որոշել էի չգրել վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարված իրադարձությունների մասին մինչև դրանց հանգուցալուծումը, էսօր, կարծես, ժամանակն ա:
Ամփոփեմ․ Հասկանալի ա, որ ակցիայի մասնակիցների խնդիրը ավելին էր, քան 7 դրամը, որով պատրաստվում էին հոսանքը թանկացնել։ Մարդիկ, ովքեր անկախ կարգավիճիակից ու նյութական վիճակից փակեցին պողոտան, նպատակ ունեին ապացուցելու, որ իրենք են տերը երկրի ու ապացուցին:
Բացի էն կարևոր հանգամանքից, որ թանկացումը կասեցվեց, ևս մեկ առավել կարևոր ձեռքբերում մենք ունենք` նոր որակի հասարակություն` ի դեմս երիտասարդների, ովքեր կոտրեցին կարծրատիպը, թե անատարբեր են, անվճռական:
Իշխանությունը ևս նոր որակ դրսևորեց՝ երկար ժամանակ հանդուրժողականություն ու զսպվածություն դրսևորելով:
Ես չեմ հիշում նորանկախ Հայաստանի պատմության մեջ մի նախադեպ, երբ թույլ են տվել անգամ մեկ օր փակ պահել Բաղրամյան պողոտան: Չգիտեմ` ում համար ոնց, բայց իմ համար էս պայքարի գլխավոր ձեռքբերումը հենց թվարկված որակներն են: Իսկ մի աման ճաշի դիմաց հայրենիք ու մի քանի գրանտի համար՝ հոգին սատանային ծախողներ միշտ կան ու կլինեն։
Մի խոքով, կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու:
Մեոդերատոր Մոդերա ֆեյսբուք