Կենտրոնում 1500 դրամ է. հայերին թողնես ամիսներով միտինգ կանեն
7 դրամ… 7 դրամ… Աշխարհն աշխարհով, էս հայերը իրենց 7 դրամով։ Որ մեկին պալիծիկայից մի հարց տաս քարկապ կընկնեն, բայց թողնես ամիսներով միտինգ կանեն, ու հրաժարականից կխոսեն։ Ասես, այ մարդ դուք հարցին գեոպոլիտիկ մակարդակում նայեք։ Տես, էսօր Հունաստանը ի՞նչ արեց։ Ասաց. ես, ախպեր ջան, նեմեցի ու ֆրանսիացու համար աշխատողը չեմ։
Ես էդ Եվրոպայից դուրս եմ գալիս։ Հիմի, ասում եմ, որ հույներն են ու վաղը որոշում են Ռուսաստանի հետ միանան, մեր էս եվրոպամետների մատը համապատասխան տեղում չի մնալու՞։ Սրանք ախր չեն մտածում, որ եթե Հունաստանը միանա Ռուսաստանի հետ՝ Եվրոպա չէ, Ամերիկան էլ հետը հողին կհավասարեցնեն։
Ջահել են, շատ ջահել… ոչինչ, շատ բաներ դեռ չեն հասկանում,-տաքսիստը խոր հեգոց հանեց,- հասանք, եղբայր։ Կենտրոնում 1500 դրամ է…
Լև Տոլստոյ
Պատերազմ և ախմախություն
Գագիկ Միսկարյան ֆեյսբուք