Պետք կլինի նորից դուրս գալ փողոց
Չգիտեմ էս փողոցային պայքարը ինչքան կշարունակվի ու ուր կհասնի, բայց կարծում եմ լավ կլիներ մարդկանց չհիասթափեցնել: Դա ամենակարևոր նրբություննա: Որովհետև դեռ ականատես ենք լինելու աուդիտի արդյունքներին, որոնք ըստ իս մեր համար բացասական արդյունք են ապահովելու:
Ու էդ ժամանակ պետք կլինի նորից դուրս գալ փողոց, նույն հավատով ու վճռականությամբ՝ ինչ ամսու 19-ին: Իսկ ըստ տրամաբանության դա պետք կլինի անել ձմռան ամիսներին: Իսկ ձմռանը ինչպես հասկանում եք տասնապատիկ դժվարա նստացույց անել ու օրեր շարունակ փողոց փակել: Այ էդ ժամանակ կերևա պայքարողն էլ, սելֆի անողն էլ, կենդանի պատն էլ....
Վովա Հակոբյան ֆեյսբուք