Տպագիր մամուլի ծայրահեղ վիճակը
Տպագիր մամուլի վաճառքի անկումը համաշխարհային միտում է։ 1952թ-ից հրատարակվող բրիտանական NME երաժշտական հանդեսը ամեն տարի կորցնում է բաժանորդների մոտ 20 տոկոսը։
Հիմա որոշվել է սեպտեմբերից այն դարձնել անվճար՝ բաժանելով մետրոյի կայարաններում, ուսանողական հանրակացարաններում և այլն։ Նպատակն է՝ պահպանել ավելի քան կեսդարյա ապրանքանիշը (բրենդը), դրա փոխարեն գումար վաստակել կայքի և գովազդի միջոցով։ Կարծում եմ՝ սա տպագիր մամուլը պահպանելու և մրցունակ դարձնելու միակ միջոցն է։
Միքայել Յալանգուլյան ֆեյսբուք