Պայքարի ու արկածախնդրության միջև
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան չբացվի:
Պետք է նկատել, որ Մաքսիմի հայտարարությունը տարօրինակ է, որովհետև մեկ շաբաթ առաջ, երբ պողոտայում 2-3 անգամ ավելի շատ մարդ կար, նրա թիմը հայտարարեց Բաղրամյան պողոտան բացելու ու ակցիան Ազատության հրապարակում շարունակելու նպատակահարմարության մասին:
Ընդ որում՝ Մաքսիմի վարքագիծը վերջին շրջանում անհասկանալի է ու այդքան էլ պարզ չէ, թե բացի գլոբալ պահանջներից ինչ է մտածում նա ու իր սակավաթիվ թիմակիցները ստեղծված իրավիճակի շուրջ:
Անկախ տարակարծություններից պետք է հասկանալ, թե մարդկանց հրապարակներ ու պողոտաներ տանող մարդիկ ինչ ծրագրեր ունեն, ինչ են մտածում և ինչպես են անելու, այլապես անհարկի մարդկանց արկածախնդիր քայլերի դրդելը դեռ պայքարել չի:
Մարինե Ներսեսյան. ֆեյսբուք: