Ինչ է տեղի ունենում սեքսից հետո տղամարդկանց և կանանց մոտ
Մեծ Բրիտանիայում գիտնականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, որ տղամարդկանց մեծ մասը քնում է սեքսից հետո:
Բանն այն է, որ օրգազմից հետո արյան մեջ նվազում է մկաններին մատակարարվող գլիկոգենի քանակը: Հենց այս նյութի պակասի պատճառով էլ մարդն իրեն հոգնած է զգում: Իսկ քունը հոգնածությունն անցկացնելու և կենսունակությունը վերականգնելու միակ միջոցն է:
Իսկ կանանցից շատ քչերն են քնում : Պատճառն այն է, որ նրանց մկանային զանգվածը քիչ է, այսինքն` սեքսից հետո մարմինը միայն հաճելի հոգնածություն է զգում, ոչ թե քնելու անհաղթահարելի ցանկություն: