Ավակովն աշխատանքից ազատել է Դոնեցկի շրջանի ՃՈ բոլոր աշխատակիցներին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոնեցկի շրջանի ՃՈ բոլոր աշխատակիցների՝ աշխատանքից ազատման մասին: Այս մասին գրում է Unian.net-ը:
«Կաշառակերների և համազգեստով դավաճանների մաքրման գործընթացը շարունակվում է: Այս անգամ Դոնեցկի շրջանի հերթն է: Մարիուպոլ: Դոնեցկի շրջանի ՃՈ Դեպարտամենտի բոլոր աշխատակիցները նախարարի հրամանով ազատված են պաշտոնից: 625 մարդ: Հուլիսի 7-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավակովը նաև դիմել է բոլոր կաշառակերներին՝ նախազգուշացնելով, որ ատեստավորման արդյունքների համաձայն նրանք կազատվեն աշխատանքից:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին աշխատանքից ազատել է 20 պաշտոնյայի: