Նավթի գներն անկում են ապրում՝ Հունաստանի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին
Նավթի միջազգային գներն անկում են ապրում՝ պայմանավորված Հունաստանի՝ եվրագոտուց դուրսբերման հարցում վարկատուների մտավախությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Brent տեսակի նավթի համար օգոստոսյան ֆյուչերսների գինն ընկել է 1,39%-ով և կազմում է $59,48 մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի համար՝ 3,86%-ով՝ կամզելով $54,73 մեկ բարելի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում է, որ եվրոն նվազեցնում է դոլարի նկատմամբ անկումը՝ կապված վարկատուների մտավախությամբ՝ եվրագոտուց Հունաստանի դուրսբերման հարցի շուրջ: