Աղանդը դեղորայքով չի բուժվում. նարեկաբույժ Արմեն Ներսիսյան
Հուլիսի 6-ին ժամը «Հենարան» ակումբում աղանդների քայքայիչ դերի մասին խոսեցին Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը:
Նարեկաբույժը նախ նշեց, որ աղանդը դեղորայքով չի բուժվում:
«Բուժման համար ինձ են դիմել «Կյանքի խոսք»-ից «Եհովայի վկաններ»-ից «Ավետարանչական»-ից, որոնց մեծ մասն արդեն շեղված են, իսկ մյուս մասը սխալ մենաբանության ազդեցության տակ ինքնասպանություններ են գործում: Նրանց մոտ դա արտահայտվում է հետևյալ կերպ. կարծում են, որ իրենք փրկված չեն, կապվածությունը թուլանում է մյուսների հետ, կարծում են թե իրենցից բացի աշխարհում ոչ ոք չկա, և որ իրենք սուրբ են»,-ասաց Արմեն Ներսիսյանը:
Հոգեթերապևտի խոսքով՝ նրանց հնարավոր է բուժել, եթե կրիտիկան թուլացած չէ, և կա կամքի առկայություն, եթե նրանք գիտակցում են, որ շեղվել են և մեղա են գալիս:Արմեն Ներսիսյանը նշեց, որ մարզերից ևս ունի հիվանդներ, սակայն քաղաքում նրանք գերակշռում են:
«Առաքելական եկեղեցու դավանաբանությունից շեղումը կոչվում է աղանդ, որտեղ մարդկանց զոմբիացնում են: Այս վիճակում մարդ չի հասկանում ինչ է անում և նրանց հետ բերելը շատ դժվար է»,-ասաց Ալեքսադր Ամարյանը:
Ամարյանի կարծում է, որ Կառավարությունը պետք է պատրաստի մասնագտներ, ովքեր կարողանան բացահայտել կրոնական հողի վրա կատարվող հանցագործությունները:
«Ղեկավարությանը ձեռնտու է, աղանդավորները շատ լինեն:Ուրաինան իր գունավոր հեղափոխություններում օգտագործեց աղանդավորներին, և այժմ էլ ղեկավար անդամներից շատերը աղանդավորական եկեղեցու հետևորդներ են, չի բացառվում, որ մեր ղեկավարության մեջ էլ կան այդպիսիք:
Ինքնասպանությունների թվի աճը բանախոոսների խոսքով՝ կապ ունի աղանդների հետ: Քրիստոնեականից դուրս եկած բոլոր աղանդավորական եկեղեցիները Ամարյանը քայքայիչ է համարում: