Զուգարան չունենալու պատճառով հնդկուհին ինքնասպան է եղել
Հնդկաստանում 17-ամյա աղջիկը ինքնասպան է եղել:Հնդկական մամուլի տվյալներով` պատճառը եղել է այն, որ նրա ծնողները հրաժարվել են տանը զուգարան տեղադրել:
Դեպքը տեղի է ունեցել Ջարքհանդ նահանգի Դումկա շրջանում, աղջիկը ավարտական դասարանի շրջանավարտ է: Ըստ մամուլի` աղջիկը ամաչել է իր բնական կարիքները հոգալ մոտակա դաշտերում և բազմիցս իր ծնողներին խնդրել է տանը զուգարան տեղադրել:
Ընտանիքը, սակայն, որոշել է գումար հավաքել ոչ թե զուգարանի, այլ աղջկա պսակադրության համար:
Ինքնասպանության այս դեպքին արձագանքել է Հնդկաստանի «Դիգվիջայա Սինգհ» կուսակցությունը` բարձրաձայնելով Հնդկաստանի համար խիստ ակտուալ զուգարանների խնդիրը և նշելով, որ այդ երկրի համար պետք է առաջնահերթություն դառնա պետքարանների շինարարությունը: