Ղրիմի ղեկավարը նոր հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում
Ղրիմի կարգավիճակի հետ կապված երկրորդ հանրաքվեն անցկացնլու անհրաժեշտությունը չկա: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է երկրի ղեկավար Սերգեյ Ակսենովը:
«Եթե նոր հանրաքվեի անհրաժեշտություն լինի, վստահ եմ, որ ավելի մեծ թվով ղրիմցիներ կքվեարկեն, որպեսզի Ղրիմը որպես Դաշնային սուբյեկտ վերադարձվի Ռուսաստանին: Անձամբ ես, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,-գրել է Ակսենովը:
Այս գրառումով Ղրիմի ղեկավարը պատասխանել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի այն հայտարարությանը, որ հնարավոր նոր հանրաքվե տեղի ունենա ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: