Օբամայի դուստրը որպես օգնական աշխատում է սերիալում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիա Օբաման, որպես օգնական աշխատում է «Աղջիկներ» ամերիկյան սերիալում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Օրերս ԱՄՆ նախագահի 17-ամյա դստերը նկատել են Բրուկլինում, որտեղ անց են կացվում սերիալի նկարահանումները: Բնականաբար, պապպարացիները բաց չեն թողել հնարավորությունը նրան լուսանկարելու: Լուսանկարներն ակնթարթորեն տարածվեցին համացանցում:
Անցած տարի ևս Մալիան իր ամառային օրերը անց է կացրել նկարահանման հրապարակում: Այդ ժամանակ նա նկարահանվում էր Սահմաններից դուրս» հեռուստատեսային ֆիլմում, որում գլխավոր դերակատարը Հոլլի Բերին էր: