Սերբիան հետաքրքրված է «Թուրքական հոսք» նախագծով
Սերբիան սկսել է մեծ հետաքրքրություն դրսևորել «Թուրքական հոսք» նախագծի նկատմամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА «Новости» գործակալության տարածած հաղորդագրությանն ու Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչայի հայտարարությանը:
«Էներգետիկ անվտանգության հարցը, բնականաբար, կարևոր է Սերբիայի համար: Մենք առավել շատ հույսեր կապում ենք «Հարավային հոոսք»-ի հետ, սակայն այս պահին մենք փնտրում են նոր աղբյուր: Սերբիայի իշխանություններն այժմ քննարկում են հնարավոր տարբերակներ, և հատկապես այն տարբերակները, որոնցով հնարավոր է ՌԴ-ն գազ մատակարարի Սերբիային: Քննարկման կիզակետում է նաև «Թուրքական հոսք» նախագիծը»,- հայտարարել է դեսպանը:
Դեսպանը նաև խոսել է մի շարք դժվարությունների մասին, որոնք կապված են ՌԴ և ԵՄ հարաբերությունների հետ: