Սուպեր ժողովրդավարություն
«Ժողովրդավարության կղզյակ» Հայաստանի հիմնաքանդ նախագահը, հենց իր շուրջը հավաքված մարդ էր տեսնում, հայտարարում էր՝ «բոլոր նրանք, ովքեր այս պահին ինձ հետ չեն տականք են ու դավաճան»: Հատկապես նա սկսեց դա անել իր երկրորդ գալուստով, երբ իշխանութան դաշտն ավիրելուց հետո, տերերից հանձնարարություն ստացավ այդ գործն անել նաև ընդդիմադիր դաշտում: Նա իր վրա դրված առաքելությունն այնքա՜ն փայլուն կատարեց, ընդդիմադիր դաշտն այնպե՜ս ապականեց և կոտորակեց, որ երկրի փրկության գործն հաջորդաբար իրենց վրա սկեցին վերցնել, այս կամ այն «կռուգի» ընկեր տղերքը:
Որպես կանոն, չունենալով ժողովրդի մեջ նվազագույն վարկանիշ, չկարողանալով ժողովրդին վստահություն ներշնչել իրենց քաղաքական նպատակների վերաբերյալ, այս ամբիցիոզ մարդիկ սկսեցին փոխնիփոխ ստանձնել հայ ժողովրդի «փրկության գործը», բանը հասցնելով նրան, որ նույնիսկ ավելորդ համարեցին ժողովրդին տեղյակ պահել իրենց փրկարար ծրագրերի ու գաղտնի քայլերի մասին: Այո՛ ապսուրդը հասավ այնտեղ, որ տեղերքը որոշեցին գործել ժողովրդի թիկունքում և «սյուրպրիզ» մատուցել նրան: Հիմնաքանդի այլասերած «ընդդիմությունը» ամբոջովին որդեգրել է իր ձեռագիրը: Հեռու չէ այն օրը, որ «սուպերժողովրդավար» տղերքը իրենց չհասկացող ու չգնահատող հայ ժողովրդին ուղղակի հայտարարեն՝ «նրանք, ովքեր դեմ են մեր փրկչական գործունեությանը տականք են ու դավաճան»...
Հ.Գ. Հետաքրքիր է, որքա՞ն կարելի է աշխարհին զարմացնել: Ինչպե՞ս կարելի «տղերքով փրկել» մի ժողովրդի, որի ճիրաններից հազիվ ինքդ ես գլուխդ փրկում: Արդյո՞ք կա մի օր, որ մենք՝ հայերս ինքներս մեզ չհամոզենք և աշխարհին չզարմացնենք, որ իրոք ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է ...
Արմեն Զատիկյան. ֆեյսբուք: