Պորոշենկոն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է ամերիկացիներին անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ազատությունը բաբախում է ուկրաինական ժողովրդի սրտում այնպես, ինչպես ԱՄՆ-ի ժողովրդի մոտ: Շնորհավոր անկախության օր, Ամերիկա»,-գրել է Պորոշենկոն թվիթթերի իր էջում:
Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ում նշում են անկախության օրը: 1776թ.-ին երկիրը Մեծ Բրիտանիայից անկախություն է հայտարարել: