Սաակաշվիլին Օդեսայի 20 պաշտոնյայի է աշխատանքից ազատել
Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է Օդեսայի 20 պաշտոնյայի: Այս մասին հայտնում է Dumskaya պարբերականը:
Սաակաշվիլին ընդունել է համապատասխան որոշումն այն բանից հետո, երբ լսել է ներքին աուդիտի բաժնի, իրավապահ մարմինների, կոռուպցիայի հայտնաբերման և կանխարգելման վարչությունների ղեկավարների զեկույցները:
Վարչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքների համաձայն՝ Սաակաշվիլին եզրահանգման է եկել, որ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի արդյունքի չի հասել:
Ավելի վաղ Սաակաշվիլին խոստացել է «զբաղվել» մարզային դատախազության գործով՝ հատուկ հանձնաժողովի օգնությամբ: