98 կողմ և 1 դեմ. ԱԺ-ն կողմ քվեարկեց ռուսական վարկային համաձայնագրին
Հայաստանի խորհրդարարնն այսօր, ՝ հուլիսի 2-ին, կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրին:
Համաձայնագիրն ընդունվել 98 կողմ, մեկ դեմ ձայներով: Դեմ է եղել միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: