Ցուցարարը խոչընդոտեց լրագրողի աշխատանքին և սկսեց վիրավորել (տեսանյութ, լուսանկարներ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում վատացավ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը, ով, ի դեպ, անչափահաս է։ Operativ.am-ի թղթակիցը փորձեց մոտենալ և պարզել՝ ինչ է կատարվում դեպքի վայրում, սակայն մի քանի ցուցարարներ փորձեցին խոչընդոտել վերջինիս աշխատանքին, ձեռքները դնելով տեսախցիկի վրա։ Նրանք պատճառաբանում էին, որ չեն ցանկանում, որ հիվանդի «ծնողը տեսնի ու իրեն վատ զգա»։
Սակայն, նույն կոչ անողները թող հասկանան, որ այդ անչափահասի ծնողը պարտավոր է տեղեկանալ, թե որտեղ է իր որդին, ինչ պայմաններում է գտնվում և ինչ վիճակում: Այնուհետև, երբ լրագրողը փորձեց նկարահանել աշխատանքը խոչընդոտող ցուցարարին, քիչ այն կողմ կանգնած ցուցարարներից մի քանիսը սկսեցին սուլել և վանկարկել. «Բա մի հատ էլ մեզ նկարի քուր ջան»։
Նման ցուցարարներին հորդորում ենք՝ ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խանգարելու կապակցությամբ դասեր տալու փոխարեն իրենք իմանան, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն մարդկանց միջավայրում։
Սակայն, այնուհետև ցուցարարների միջից 3 ցուցարար, որոնք առնչություն չէին ունեցել միջադեպի հետ, մոտեցան լրագրողին, ներողություն խնդրեցին միջադեպի հետ կապված: Լրագրողի աշխատանքը խոչընդոտող ցուցարարի նկարները ներկայացված են կարմիր նշաններով։