Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում

Նախարարի տիկինը զրպարտում է «Հրապարակի» խմբագրին. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Օրեր առաջ պաշտպանության նախարարի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով ինչպես գիտեք «Հրապարակին» դատի է տվել, իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել «Հրապարակի» գլխավոր խմբագրին վերաբերող։ Ահա այն․

«Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա «Հայկական ժամանակ» թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը «Հրապարակ» թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է: Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան հաջորդած իրադարձությունները: Ակնհայտ է, որ սույն տիկինը, լուսաբանելով նյութը, տիրապետում էր դեպքի բոլոր մանրամասներին և քաջատեղյակ էր, որ ես՝ Ռուզաննա Խաչատրյանս, որևէ առնչություն չունեմ այդ ողբերգական իրադարձությունների հետ: Այսպիսով, «Հրապարակ» թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը՝ ցույց տալով իր ներգրավվածությունը լրագրողական այս անպարկեշտ ու նենգ խաղին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա»
ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան»

Ցավոք, զբաղվածության պատճառով, այս ամբողջ ընթացքում ժամանակ չէի գտնում անդրադառնալու այս գրառմանը։ Այժմ ուզում եմ անդրադառնալ տիկնոջ «մեղադրանքներին» եւ ներկայացնել, թե ինչ է գրվել տարիներ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում եւ ինչին է տեղյակ եղել տողերիս հեղինակը։
Այո, 2002 եւ 2003 թվականներին ես, որպես «Հայկական ժամանակի» լրագրող, լուսաբանել եմ Հովիկ Մանուկյանի սպանության գործն ու դատաքննությունը։ Ստորեւ տպագրվող հոդվածներում դուք կարող եք մանրամասնորեն ծանոթանալ այդ ողբերգական պատմությանը։ Խոսքը Փայլակ Հայրապետյանի վթարից զոհված որդու՝ Հովիկ Հայրապետյանի յոթի արարողության ժամանակ, ըստ քրեական գործի տվյալների, Միշա Քալանթարյանի (Փայլակ Հայրապետյանի եղբոր) կողմից Հովիկ Հայրապետյանի ընկերոջը՝ Հովիկ Մանուկյանին սպանելու մասին է, որին Հայրապետյանները մեղադրում էին իրենց որդու սպանության համար։ Թեեւ վերջինս ընդամենը ուղեկցել էր նրանց որդուն Աշտարակի ձոր եւ անգամ վթարի ենթարկված ավտոմեքենայի մեջ չէր եղել։

Ամիսներ շարունակ «Հայկական ժամանակի» խմբագրություն էին այցելում Հովիկ Մանուկյանի սգավոր ծնողները եւ խնդրում էին լուսաբանել այս գործը, որի քննությունը թերի է կատարվում, որտեղ, իրենց կարծիքով, դատվում է ոչ թե մարդասպանը, այլ «գժի թուղթ» ունեցող անձը, որին դատավճռով հետագայում հարկադիր բուժում նշանակեցին։ Եւ մենք՝ մեր լրագրողական պարտքին հավատարիմ լուսաբանում էինք այդ գործը։ Սակայն, ցավոք, վթարի գործը, որն առանձին վարույթով էր ընթանում, ոչ Մանուկյանի ծնողների, ոչ մեր հետաքրքրությունների տիրույթում չէր։ Այն ժամանակ մենք ընդամենը գիտեինք, որ վթարի ժամանակ ղեկին կին է եղել, որի անձը որեւէ ձեւով չէր շոշափվում՝ ոչ Մանուկյանների, ոչ էլ, զարմանալիորեն, Հայրապետյանների կողմից։ Նա, ով վթարի հիմնական մեղավորն էր եղել, քանի որ խմած նստել էր ղեկին եւ ուղղակիորեն մեկ, անուղղակիորեն՝ երկու երիտասարդ տղամարդու մահվան պատճառ դարձել, չկար ասպարեզում։ Ափսոս, որ ժամանակին, թերեւս նաեւ անփորձության պատճառով, որպես լրագրող հետեւողական չեղա այդ սպանության նախապատմությանը խորանալու մեջ։

Հիմա շատ հարցականներ գոնե մեզ համար ավելի պարզ կլինեին։ Բայց կարդալով տիկին Ռուզաննա Խաչատրյանի գրառումը, շատ զարմացա այն համոզվածության վրա, որով նա պնդում է, թե ես՝ լուսաբանելով այդ պատմությունը «քաջատեղյակ» եմ եղել վթարի մանրամասներին, իմացել եմ, որ ինքը «որևէ առնչություն չունի այդ ողբերգական իրադարձությունների հետ», ուստի եւ «միտումնավոր վարկաբեկել եմ իրեն»։ Նախ, 12 տարի առաջ լուսաբանած գործի մասին լրագրողին ինչ որ բան հիշեցնելը նույնն է, որ նրան հարցնես, թե 2006 թվականի հոկտեմբերի 10-ին ինչ ես կերել, կամ այդ օրն ինչ շոր էիր հագել։ Ամեն Աստծո օր հոդված գրող մարդիկ ի վիճակի չեն հիշելու իրենց գրած բոլոր հոդվածները, դրանց հերոսներին, զանազան մանրամասներ՝ որքան ուզում է դեպքն ուշագրավ լինի կամ գործող անձինք՝ նշանակալի։ Ես նաեւ հույս ունեի, որ որեւէ խելացի ընթերցող մի պարզ հարց կտա տիկին Ռուզաննային՝ իսկ ի՞նչ հոդվածների մասին է խոսքը, ինչո՞ւ չեք հրապարակում դրանք, որ Արմինե Օհանյանի «կեղծ, ստախոս, նենգ» դեմքը վերջնականպես պարզեք, որ համոզվենք, որ նա տեղյակ է եղել, թե ով էր ավտոմեքենայի ղեկին, սակայն hzam.am կայքի ստահոդ տեղեկությունները հալած յուղի տեղ է ընդունել։

Եւ քանի որ 2002-2003 թվականների մամուլը, մասնավորապես «Հայկական ժամանակ» օրաթերթն էլեկտրոնային արխիվ չունի, հետաքրքվեին նաեւ, թե ինչպե՞ս, որտեղի՞ց եք տեղեկացել, որ այդ թվերին հոդվածներ են գրվել եւ այլն, եւայլն։ Մեզնից մի քանի օր պահանջվեց, որ մեր բանուգործը թողնենք ու գնանք «Հայկական ժամանակի» խմբագրություն, որտեղ ընդամենը մեկ օրինակից պահպանվել են այդ թվականների թերթի հավաքածուները։ Բարեբախտաբար իմ հեղինակած հոդվածները գտնվեցին եւ ես դրանք ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը՝ առանց որեւէ ստորակետի փոփոխության։ Կարդալով դրանք կհամոզվեք, որ մեր լրագրողական հետաքննության առարկան Հովիկ Մանուկյանի սպանությունն ու այդ գործով դատաքննությունն էր։ Իսկ ընդդիմադիր թերթի լրագրողը բացառված է, որ որեւէ տեղեկություն ունենա եւ այն չհրապարակի։ Այսինքն՝ հրապարակված է այն ամբողջ ինֆորմացիան, որը մենք տիրապետել ենք այդ թվականներին։ Իսկ դա նշանակում է, որ վթարի պատմության մասին տեղեկություններ չենք ունեցել, դրանով չենք զբաղվել, դրանով հետաքրքրված չենք եղել։

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԺԻ ԹՂԹՈՎ

հասարակական-պետական մուտացիայի եւս մեկ փայլուն օրինակ
2002-ի հունիսի 12-ին Աշտարակի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարը ճակատագրական եղավ ոչ միայն հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի, որի որդին՝ Հովհաննես Հայրապետյանը, վթարից մահացավ, այլեւ նրա որդու ընկերոջ՝ Հովհաննես Մանուկյանի ընտանիքի համար:

Հայրապետյանների ընտանիքն իրենց որդու մահվան մեջ սկսեց մեղադրել որդու ընկերոջը՝ Հովիկ Մանուկյանին, որին Հ. Հայրապետյանը ուտել-խմելուց հետո Աշտարակի ձորում թողնելով շտապ վերադարձել էր Երեւան եւ ճանապարհին ավտովթարի ենթարկվել: Նրա մահից ընդամենը 7 օր անց՝ յոթի արարողության ժամանակ, բազմաթիվ բարձրաստիճան անձանց ներկայությամբ սպանվեց Հովհաննես Մանուկյանը: Պաշտոնական վարկածով սպանություն կատարողը Հովհաննես Հայրապետյանի քեռին էր՝ նախկինում նույնպես սպանություն կատարած եւ անմեղսունակի թղթով կալանքից ազատված Միշա Քալանթարյանը: Մոտ 100 վկաներից գրեթե ոչ մեկը չցանկացավ պատմել իրողությունը, իսկ դատախազությունն էլ ջանք ու եռանդ չխնայեց կատարվածը հոգեկան հիվանդի վրա դնելու եւ գործը կոծկելու համար: Մինչդեռ, ինչպես վկայում էին իրեղեն ապացույցները եւ պատմում էին ներկայանալուց խուսափող վկաները, սպանություն կատարողը միայն Քալանթարյանը չէր. մասնակցել էին ամենաքիչը եւս 2 անձ, անգամ անուներ էին տալիս: Սակայն այդ ամենը բացահայտելը դատախազությանը ձեռնտու չէր՝ Փայլակ Հայրապետյանի մյուս որդին աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյանը նրա քավորն է, եւ ընդհանրապես Հայրապետյանների ընտանիքն իշխանությունների հովանավորությունն է վայելում, ուստի դատախազությունն աչք փակեց կատարվածի վրա, կեղծվեց անգամ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, եւ մի ֆանտաստիկ պատմություն հորինվեց՝ իբր, Միշա Քալանթարյանը Երզնկյան 40 տան մոտակայքում ապօրինի զենքից կրակել է Հ. Մանուկյանի վրա, եւ երբ ներկա գտնվող անձինք միջամտել են ու զենքը նրանից վերցրել, նա հանել է երկրորդ զենքը եւ, հետապնդելով փախչող վիրավորին, 6 կրակոցով սպանել: Մնացածը տեխնիկայի հարց էր՝ դատահոգեբուժական փորձաքննությամբ Քալանթարյանը կրկին ճանաչվեց անմեղսունակ, անգամ դատարան չբերվեց, եւ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանը 2002-ի դեկտեմբերի 27-ին նրան մեղավոր ճանաչելով՝ ուղարկեց խիստ հսկողության հոգեբուժական հիվանդանոց՝ հարկադիր բուժման: Այս որոշման դեմ սկսեցին բողոքել տուժողները՝ Հովհաննես Մանուկյանի հարազատները, որոնց բողոքները մերժվում էին, քանի որ մեր օրենսգիրքը նման դեպքերում տուժողին զրկել է բողոքելու իրավունքից՝ նման իրավասություն տալով միայն դատախազությանը:

Իսկ դատախազությունն էլ բողոքելու մտադրություն չուներ: Սակայն Քալանթարյանին հարկադիր բուժման ուղարկելու դատական որոշումից ընդամենը 5 ամիս անց՝ 2003-ի հունիսի 12-ին, Էրեբունի, Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանը, քննության առնելով Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հարկադրական բժշկական միջոցառումների վերանայման հանձնաժողովի միջնորդությունն այն մասին, որ Միշա Քալանթարյանն այլեւս իր եւ շրջապատի համար վտանգավոր չէ, որոշում է կայացրել «խիստ հսկողության հիվանդանոցում հարկադրական բուժումը վերացնելու եւ սովորական հսկողության հիվանդանոցում՝ ընդհանուր հիմունքներով Քալանթարյանի բուժումը շարունակելու» մասին: Այլ կերպ ասած, սպանություն կատարողին 5 ամիս անց բաց են թողել հոգեբուժարանից՝ փաստորեն նրան նոր սպանություն կատարելու ուղեգիր տալով:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մեզ մնում է միայն ենթադրել, թե նման բժշկական եզրակացությունը եւ դատարանի նման որոշումն ինչ են նստել «հիվանդի» հարազատների վրա: Դատարանի այս որոշումը, որը դուրս է եղել անգամ մեր ժամանակների անսահման ցինիզմի շրջանակներից, նույնիսկ դատախազությանն է զայրացրել: Թեեւ չի բացառվում, որ դատախազության զայրույթը պայմանավորված է նրանով, որ իրեն պարզապես շրջանցել են: Մենք տեղեկացանք, որ դատարանի որոշման մասին դատախազությունը տեղեկացել է բավական ուշ: Արդյունքում գլխավոր դատախազը անձամբ բողոք է բերել վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել Էրեբունի դատարանի որոշումը: Քրեական գործերով վճռաբեկ դատարանի պալատը օգոստոսի 29-ին բեկանել է 1-ին ատյանի որոշումը՝ Քալանթարյանին ընդհանուր հիմունքներով բուժման ուղարկելու կապակցությամբ եւ գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկն իր որոշման մեջ գրել է. «Դատարանը վերանայման հանձնաժողովի տված ակտն ըստ էության չի քննարկել եւ առանց գնահատման ենթարկելու այն ընդունել է միակողմանի եւ մակերեսորեն»: Սա, անշուշտ, չի նշանակում, թե Մանուկյանի սպանության գործն այժմ ըստ էության կքննվի կամ սպանությունը վերջապես կբացահայտվի ամբողջությամբ, այլ ընդամենը նշանակում է, որ Միշա Քալանթարյանին կրկին կուղարկեն հոգեբուժարան, եւ նրա ազատվելը փոքր-ինչ կուշանա՝ ասենք, կկատարվի մեկ տարի անց: Սակայն այս ամենը հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս: Եթե դատախազությունը սպանությունը կոծկելու եւ գործը չբացահայտելու իրավունք ունի, ինչու՞ չեն կարող չբուժված հոգեկան հիվանդ-մարդասպանին ազատ արձակելու իրավունք ունենալ նաեւ հոգեբույժներն ու դատավորները: Եթե դատախազները, դատավորներն ու բժիշկները մարդասպաններին արդարացնելու իրավունք ունեն, ապա ինչու՞ շարքային մահկանացուն չի կարող սպանելու իրավունք ունենալ: Աբսո՞ւրդ է. այո՝ բայց մեր իրականությունից բխող:

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
2002 թ հուլիս

Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 12488 անգամ
Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan